Ջո Բայդենը ստանձնեց ԱՄՆ 46-րդ նախագահի պարտականությունները


21:19 , 20 հունվար, 2021

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը քիչ առաջ ստանձնեց երկրի ղեկավարի պարտականությունները: Ինչպես հայտնում է CNN-ը, վերջինս երդվել է Գերագույն դատարանի գլխավոր դատավոր Ջոն Ռոբերթսի ներկայությամբ:

Բայդենը երդվել է ընտանեկան Աստվածաշնչով, որն օգտագործել է 2009 և 2013 թվականներին փոխնախագահի պաշտոնը ստանձնելիս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ