Ուղղակի մի հարց ուղղեք Չեխիայում այս ձնառատ օրերին իր արձակուրդը վայելող քաղաքապետին՝ Պրահայում եղանակը ո՞նց է


17:11 , 20 հունվար, 2021

Սիրելի երևանցիներ, քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման նորաստեղծ հիմնարկի (որը պատասխանատուն է ձնամաքրման աշխատանքների) ծախսերն ավելի են եղել գրեթե 2 մլրդ դրամով կամ 4 մլն դոլարով: Էլ չեմ ասում, որ այն կամազները, որոնք գնվել էին քաղաքային բյուջեով (նվերները չհաշված) արժեցել են 4-5 մլն դոլար:

Հանրագումարում 8-9 մլն դոլար քաղաքի բյուջեից ավել փող է ծախսվել:

Իհարկե, բազմիցս և՛ ես, և՛ այլ գործիչներ բարձրաձայնել ենք, որ սրանք փող են ուտում այդ հիմնարկի միջոցով, բայց, դե, արդեն ուշ է, կերել են և շարունակում են ուտել:

Ուղղակի մի հարց ուղղեք Չեխիայում այս ձնառատ օրերին իր արձակուրդը վայելող քաղաքապետին՝ Պրահայում եղանակը ո՞նց է:

Image may contain: tree, snow, night and outdoorImage may contain: outdoor