Նիկոլ Փաշինյանը կրկին խորհրդարան եկավ դիմակավորված անձանց ուղեկցությամբ


16:48 , 20 հունվար, 2021

168.am-ը գրում է.

Խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանին Նիկոլ Փաշինյանը ժամանեց մի քանի մեքենաների ուղեկցությամբ։ Ինչպես նախորդ անգամ, այսօր էլ Նիկոլ Փաշինյանն ԱԺ եկավ ավտոշարասյունով և դիմակավորված անձանց ուղեկցությամբ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ից հետո Նիկոլ Փաշինյանը խորհրդարան է գալիս դիմակավորված անձանց և անվտանգության մեծաթիվ աշխատակիցների ուղեկցությամբ։