Եթե պատժամիջոցները չչեղարկվեն, ՄԱԳԱՏԷ-ին կարգելվի մուտք գործել Իրանի միջուկային համալիրներ


13:29 , 20 հունվար, 2021

Pars Today-ը գրում է․

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավարը հայատարարել է. «Եթե պատժամիջոցները չչեղրակվեն, ՄԱԳԱՏԷ-ին կարգելվի մուտք գործել Իրանի միջուկային համալիրներ»

Մոջթաբա Զոլնուրին հայտարարել է. «Պատժամիջոցները վերացնելու և Իրանի ժողովրդի շահերի ու ազգային շահերի պաշտպանությունն ապահովելու ռազմավարական գործողության» օրենքի համաձայն,  եթե եվրոպացիները չկատարեն   բանկային ու  ֆինանսական պատժամիջոցների  չեղարկման և նավթի վաճառքի վերականգման կապակցությամբ իրենց պարտավորությունները, մինչև փետրվարի 21-ը, կդադարեցվեն ՄԱԳԱՏԷ-ի հասանելիությունն Իրանի միջուկային համալիրներ և Լրացուցիչ արձանագրության ինքնակամ գործադրումը»:

 Նա հավելել է. «Եթե պատժամիջոցները չչեղարկվեն, ՄԱԳԱՏԷ-ի ու գործակալության տեսուչների հետ Իրանի հարաբերությունները կկարգավորվեն NPT համաձայնագրի շրջանակներում: Գործակալությանն այդ շրջանակից դուրս որևէ հնարավորություն չի տրվի, իսկ  ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկները կհավաքվեն»: