21:57 , 6 օգոստոս, 2013Aysor.am-ը գրում է.
Ջրաթուրմերը և եփուկները պատրաստվում են երկու եղանակով` տաք և սառը: Տաքացման եղանակով պատրաստելու դեպքում հումքը պետք է տեղավորել հախճապակյա կամ էմալապատ կաթսայի մեջ, ավելացնել սենյակային ջերմաստիճան ունեցող ջուր, փակել կափարիչով և պահել ջրային բանիքում:
Գործնականում տաք եղանակով պատրաստված թուրմերը հարմար է պահել թերմոսներում. բուսական հումքը նշված չափով (սովորաբար 2 ճաշի գդալ) լցնել թերմոսի մեջ և ավելացնել երկու բաժակ եռացրած ջուր (օրական դեղաչափ): Դա արվում է երեկոյան, քնլու առաջ: Աառավոտյան պետք է քամել թուրմը և ետ լցնել թերմոսի մեջ: Մեկ օրից ավել ջրաթուրմը թերմոսում չի կարելի պահել:
Սառը եղանակով պատրաստվող ջրաթուրմի վրա լցնել պահանջվող չափի նախօրոք եռացրած, ապա սառեցրած ջուր, պահել 4-12 ժամ, քամել ր օգտագործել: Եփուկներն ու ջրաթւրմերը նախընտրելի է պատրաստել մեկ օրվա համար, ծայրահեղ դեպքում երկու օրվա համար:
Օրինակ Եգիպտացորեն սովորականի դեպքում բուժական նպատակով հիմնականում օգտագործվում են եգիպտացորենի մազմզուկները: Այն հավաքվում է հասունացման շրջանում, չորացվում է ստվերոտ տեղում:
Ունի միզամուղ, ախորժակն իջեցնող, լեղամուղ, հակաբորբոքային, արյան մակարդունակությունը բարձրացնող, արյունահոսությունը դադարեցնող, ընդհանուր հանգստացնող ազդեցություն:
Կիրառվում է լյարդի, լեղապարկի, լեղածորանների, միզապարկի բորբոքային հիվանդությունների, սրտային այտուցների, երիկամաքարային հիվանդության, արյունահոսությունների, ճարպակալումների բուժումների ժամանակ:
Եփուկ. 10գ չորացրած և մնարացրած մազմազուկները 1,5 բաժակ եռացրած ջրում եռացնել 30 րոպե տեևողությամբ, մարմանդ կրակի վրա, էմալապատ ամանի մեջ:
Ջրաթուրմ. 10գ մազմզուկը մեկ բաժակ եռացրած ջրում թրմել: Սառելուց հետո եփուկը կամ ջրաթուրմը պետք է քամել և խմել 1-3 ճաշի գդալ, 3-4 ժամը մեկ: Հետո սառեցնել սենյակային ջերմության պայմաններում, ջրաթուրմերը` 45 րոպե, եփուկները` 15 րոպե, քամել թեյքամիչի միջոցով: Այնուհետև թափել հումքի մնացորդները և եփուկի ծավալը հասցնել նախնականին` ավելացնելով համապատասփան քանակությամբ եռացրած ջուր, դեղորայքը պատրաստ է օգտագործելու համար: Խմում ենք տաք վիճակում: