«Բաքուն, հավանաբար, կշարունակի ծովի ափին գտնվել ընդամենը մի քանի տասնամյակ. Կասպից ծովը կարող է կորցնել իր ներկայիս տարածքի մինչև 1/3-րդը». Der Tagesspiegel


11:45 , 20 հունվար, 2021

Tert.am-ը գրում է․

Գերմանական Der Tagesspiegel պարբերականը նոր հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Կասպից ծովի մակարդակի անկմանը, որը կարող է էական բացասական ազդեցություն ունենալ Ադրբեջանի և մասնավորապես դրա մայրաքաղաք Բաքվի համար:

Ստորև որոշակի կրճատումներով ներկայացնում ենք պարբերականի անդրադարձը.

«Կասպից ծովը կարող է կորցնել իր տարածքի մինչև մեկ երրորդ մասը: Այս մասին են նախազգուշացնում են գիտնականները, սակայն բնակչությունը լիովին անտեղյակ է վտանգից:

Որոշ ժամանակ անց միգուցե այսօրվա Բաքվի բնակիչների թոռները ստիպված լինեն մի քանի կիլոմետր քայլել ափ հասնելու համար: Ամեն դեպքում, այդ մասին է վկայում Բրեմենի համալսարանի ծովային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Մաթիաս Փրենջի կողմից դեկտեմբերին հրապարակված մոդելի հաշվարկը: Ըստ այդմ, դարասկզբին Կասպից ծովի մակարդակի արագ նվազում կնկատվի, և այն անկում կապրի 9-18 մետրով: Կասպից ծովը, որը Երկրի վրա խոշորագույն պարփակված ներքին ջրավազանն է, կկորցնի իր ներկայիս տարածքի մինչև մեկ երրորդը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։