Շուռնուխում բարերարների աջակցությամբ գիշերային լուսավորության խնդիրն է լուծվել, առաջիկայում կմեկնարկեն խաղահրապարակների, առանձնատների կառուցման աշխատանքներ. Գորիսի համայնքապետարան


02:13 , 20 հունվար, 2021
Շուռնուխ բնակավայրի գիշերային լուսավորության հարցն արմատապես լուծվում է: Բնակավայրում փողոցների արտաքին լուսավորության խնդիրը հաղթահարվել է բարերարների աջակցությամբ՝ ապահովելով բնակիչների անվտանգությունը:
Ավելի քան 30 հին լուսատուները փոխարինվել են ԼԵԴ տեսակի նոր լուսատուներով: Բարերարների աջակցությամբ Շուռնուխում առաջիկայում կմեկնարկեն նաև վերակառուցման նոր ծրագրեր, այդ թվում` խաղահրապարակի, առանձնատների կառուցում։