ԱՄՆ վարչակազմի պաշտոններից մեկում առաջին անգամ տրանսգենդեր է առաջադրվել


23:43 , 19 հունվար, 2021

Tert.am-ը գրում է․

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը առողջապահության նախարարի օգնականի պաշտոնում առաջադրել է Ռեյչել Լևինի թեկնածությունը, Սենատում հաստատվելու դեպքում նա կդառնա ամերիկյան վարչակազմի պատմության մեջ առաջին տրանսգենդեր անձը: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:

«Դոկտոր Ռեյչել Լևինը կապահովի կայուն առաջնորդություն և անհրաժեշտ փորձ, որը մեզ պետք է, որպեսզի մարդիկ վերապրեն այս համավարակը»,- ասվում է Բայդենի հայտարարության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ