Ադրբեջանում գործարարները դաժան ծեծի են ենթարկել շրջանի ղեկավարին


18:07 , 6 օգոստոս, 2013

Aysor.am-ը գրում է.

Վերջերս Ադրբեջանի Բարդայի շրջանի գործադիր ղեկավար Վիդադի Իսաևին տեղի բնակիչները դաժան ծեծի են ենթարկել: «Բիզիմ Յոլ» թերթի աղբյուրի խոսքերով՝ շրջանի ղեկավարին ծեծել են տեղի գործարարներին խոշոր գումար պարտք լինելու պատճառով:

Շրջանում բարեկարգման աշխատանքներ կատարելու պատրվակով Իսաևը տեղի գործարարներից գումար է պարտք վերցրել և խոստացել է շուտով այն հետ վերադարձնել, սակայն խոստումը չի պահել: Վերջին վիճաբանության ժամանակ պարտատերերն ծեծել են չինովնիկին: Չնայած ձեռքի կոտրվածքին և բազմաքանակ վնասվածքներին՝ Իսաևը փորձել է թաքցնել միջադեպը և այժմ բուժվում է տանը:

Թերթի հետ զրույցում գործադիր ղեկավարը հերքել է իր ծեծի մասին տեղեկատվությունը և հայտարարել է, որ ինքն ավտովթարի է ենթարկվել: