Իրանը Թրամփին և Պոմպեոյին ներառել է պատժամիջոցների ցուցակում


20:48 , 19 հունվար, 2021

Armenpress.am-ը գրում է․

Իրանն իր պատժամիջոցների ցանկում է ընդգրկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և պետքարտուղար Մայք Պոմպեոյին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հաղորդել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը:

Տեղեկացվում է նաև, որ ցանկում են ներառվել ԱՄՆ ֆինանսների նախարար Մնուչինը և մի շարք այլ նախկին պաշտոնատար անձինք: