Ապագան Չինաստանինն է


18:01 , 6 օգոստոս, 2013

Ինչքան ավելի ուշադիր եմ ուսումնասիրում Չինաստանի պատմությունն ու իրականությունը, էնքան ավելի եմ հիանում էդ երկրով ու ընդհանրապես չինական քաղաքակրթությամբ: Ըստ իս` Չինաստանը եղել ա ու կա աշխարհի ամենապրագմատիկ ու իմաստուն պետությունը, ու եթե անգլոսաքսերը չվառեն այն ատոմային կրակով, ապա զուտ ժամանակի հարց է, թե երբ Չինաստանը կհասնի ու կանցնի Ամերիկային իր հզորությամբ:

Եթե համեմատելու լինենք չինական ազգային մտածելակերպը այլ օրինակների հետ, ապա նրանք անկասկած շահեկան դիրքերում են: Օրինակ մենք՝ հայերս, ֆիքսվել ենք մեր անցյալի վրա ու մոռանում ենք թե՛ ներկայի, թե՛ առավել ևս ապագայի մասին, ընդ որում, մի բան էլ մուննաթ ենք գալիս ողջ աշխարհի վրա, որ իրանք էլ չեն ֆիքսվել ու չեն հիանում մեր անցյալով:
Եթե հանեմատենք ռուսների հետ, ապա ռուսները միշտ էլ ինչ-որ ծայրահեղությունների մեջ են, ընդ որում՝ հիմնականում էշ ծայրահեղությունների: Իրանք մեծ հաշվով թքած ունեն թե՛ անցյալի, թե՛ ապագայի վրա, իրանք էսօրվա օրով են ապրել միշտ, չհաշված կարճատև ժամանակահատվածները, որոնք իրար հետ վերցրած վերջին հազար տարվա մեջ երևի մի 100 տարի կազմեն:

Եթե վերցնենք անգլոսաքսական օրինակը, ապա սրանք էլ ֆիքսված են մոտ ապագայի վրա, էդ միջնաժամկետ հեռանկարն իրենց ուզածով ճկելու համար պատրաստ են տալ ամեն ինչ, իսկ ցանկացած խոչընդոտի մոտենում են անգլոսաքսավարի: Ասել է թե` եթե կա օբյեկտիվ պատճառ, որի պատճառով հեռանկարը չի կարող լավը լինել, անգլոսաքսը պարզապես ոչնչացնում է այդ օբյեկտիվ պատճառը:

Իսկ չինացիք մտածում ու պլանավորում են տասնամյակներ ու դարեր առաջ նայելով: Իրենք սպունգի պես կլանում են դրսից եկող ցանկացած բան, դուրս են նետում այն ամենը, որ անպետք են համարում, իսկ այն, ինչ օգտակար է, չինականացնում են, ու էական չի, թե ինչ օտարածին երևույթի մասին է խոսքը. մոնղոլական բանակ, գաղափարախոսություն, տեխնոլոգիա... Ամեն ինչ լուծվում է Չինաստանում ու մի քանի տասնամյակ հետո դառնում է չինական: Էլ չխոսեմ նրա մասին, որ ունենալով գրեթե անսպառ մարդկային ռեսուրսներ, Չինաստանն ունի շատ կուռ արժեհամակարգ ու գաղափարախոսություն:
Նենց որ, մանրից մտածեք Ձեր երեխաներին չինարեն սովորեցնելու մասին:Ճ