Կենտրոն վարչական շրջանում ձնամաքրման աշխատանքներ չեն իրականացվում (Video)


19:35 , 19 հունվար, 2021

Armlur.am-ը գրում է.

Այսօր տեղացող առատ ձյունը նոր գլխացավանքներ է ստեղծել ինչպես մայրաքաղաքի կիսասառած փողոցներով երթեւեկող քաղաքացիների, այնպես էլ քաղաքային իշխանությունների համար: Երեւանի քաղաքապետարանը ինչպես նախորդ դեպքերում, այնպես էլ հիմա փորձում է քաղաքացիներին համոզել, որ մայրաքաղաքում տեղացող առատ ձյունը մաքրվում է: Բայց ArmLur.am-ը շրջայցի ընթացքում պարզեց, որ Կենտրոն վարչական շրջանի բակային տարածքներում, մայթերին ձնամաքրման աշխատանքներ ընդհանրապես չեն իրականացվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ