Վլադիմիր Ժիրինովսկին գտնում է, որ կարող էր դառնալ Ուկրաինայի նախագահ


19:11 , 19 հունվար, 2021

168.am-ը գրում է.

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին գտնում է, որ կարող էր դառնալ Ուկրաինայի նախագահ, եթե այդ երկրում մասնակցեր ընտրություններին: «Անպայման: Իմ օգտին կքվեարկեին և ռուսները, և ուկրաինացիները»,- «Ռոսիա-1»-ի եթերում հայտարարել է Ժիրինովսկին՝ պատասխանելով հարցերին՝ կկարողանա՞ր հաղթել, եթե հնարավոր լիներ առաջադրվել Ուկրաինայում:

Նրա խոսքով՝ բոլորին հոգնեցրել է «աղմուկը», երբ մահանում է երկիրը, տնտեսությունը:

«Ողջ աշխարհը վակցինայի հերթ է կանգնել. և մեր, և այլ: Միայն Ուկրաինայում չկա վակցինա: Ծիծաղելի է, կողքին Ռուսաստանն է, նրան առաջարկում են՝ վերցրեք, անգամ անվճար, բայց ոչ»,- ընդգծել է Ժիրինովսկին: