Կորոնավիրուսի դեմ պայքարում իրականացված աշխատանքներն ուսումնասիրող հանձնաժողովը սկսում է գործունեությունը. Արկադի Խաչատրյան


17:45 , 19 հունվար, 2021

Tert.am-ը գրում է.

2020 թվականին «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ իրավունքի ուժով ստեղծվել է նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու, վիրուսի դեմ պայքարը, համավարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, արտակարգ դրության ժամանակ մարդու իրավունքների սահմանափակման դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, այդ հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը:

Նա հայտնեց, որ քննիչ հանձնաժողովի ձևավորումը հետաձգվեց, սակայն հունվարի 12-ին ԱԺ նախագահի կարգադրությամբ հաստատվել է քննիչ հանձնաժողովի կազմը, և հանձնաժողովը ստանում է իր լիազորությունները և սկսում գործունեությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ