Տիխանովսկայան կոչ է արել ԵԱՀԿ-ին՝ օգնել իրեն վերադառնալ Բելառուս


16:09 , 19 հունվար, 2021

Panorama.am-ը գրում է․

«Միջազգային հանրության հետ միասին՝ ես կցանկանայի Բելառուս անվտանգ վերադառնալու ուղիներ գտնել: Քանի որ երկու քրեական գործեր են հարուցվել իմ դեմ միջպետական հետախուզման ցուցակով, պետք է լինեն հատուկ երաշխիքներ իմ վերադարձի համար: Իրավիճակը Նավալնիի հետ կապված  ցույց տվեց, որ  պահանջվում է միջազգային հանրության և, առաջին հերթին, ԵԱՀԿ-ի օգնությունը», - այս մասին հայտարարել է Բելառուսի ընդդիմադիր գործիչ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան: Այս մասին գրում է korrespondent.net-ը։

Տիխանովսկայան ԵԱՀԿ-ին առաջարկել է ստանձնել երկխոսության կազմակերպումը՝ երկրում առկա ճգնաժամը լուծելու համար: Նա կարծում է, որ պետք է «սկսել փորձագետների կլոր սեղանից` ԵՄ-ի, Բելառուսի ժողովրդավարական ուժերի և Սահմանադրական դատարանի, ինչպես նաև Լուկաշենկայի ռեժիմի ներկայացուցիչների մասնակցությամբ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։