20:33 , 6 օգոստոս, 2013
Դուք շատ անգամ տեսել եք, թե ինչպես է մարդը կրծում իր եղունգները: Գեղեցի՞կ է: Եթե ոչ, ապա ինչո՞ւ եք կրծում:
Իրականում, այս սովորությունը հաճախ արտահայտվում է այն ժամանակ, երբ մարդը մանրակրկիտ մտածում է ինչ-որ բանի մասին կամ անհանգստանում է ու նյարդայնանում:
Յուրաքանչյուր մարդ ունի իր վատ սովորությունները: Լարված վիճակում գտնվելով` ոմանք սկսում են անվերջ ծխել, մյուսները արագ պտտվում են սենյակով մեկ, ոմանք էլ կրծում են եղունգները ...
Ահա այն մի քանի արդյունավետ միջոցները այդ վատ սովորությունից ազատվելու համար:
Այն պահին, երբ ձեր ձեռքը դանդաղորեն մոտենում է բերանին, միանգամից խնձոր վերցրեք: Աշխատեք այդ պահին ձեր ուշադրությունը սևեռել մեկ այլ գործողության վրա` զբաղվեք մաքրությամբ կամ էլ գիրք կարդացեք: Կարող եք նույնիսկ գնալ մատնահարդարի մոտ. չենք կարծում, որ ձեզ հաճելի կլինի կրծել գեղեցիկ եղունգները: Եթե դա էլ չօգնի, դեղատանը պատվիրեք դառը լաք, այն անպայման կօգնի ձեզ:
Եղունգները կրծելը ոչ միայն տգեղ է, այլև վտանգավոր է: Դուք կարող եք հեշտությամբ վարակվել ինչ-որ ինֆեկցիայով:
Կանայք հեշտությամբ կարող են լուծել այդ հարցը եղունգները արհեստականորեն աճեցնելով: Իսկ դուք` տղամարդիկ, եղունգներով քերեք օճառը և մի քանի ժամ մի լվացվեք: Շուտով դուք կմոռանաք այդպիսի սովորության մասին:
Ձեր եղունգներին յոդ քսեք, համեղ չի լինի, սակայն օգտակար կլինի և ձեր օրգանիզմին, և եղունգներին:
Եթե սթրես եք ապրում, ապա հանգստացնող խմեք և գնացեք քնելու: Առավոտյան անպայման թեթևություն կզգաք: Կարող եք մանկական ռետին գնել ատամների համար: Ամոթ է, բայց եղունգների համար` անվտանգ: