Շուռնուխ համայնքում էլեկտրական լարեր են անցկացրել, որ անասունները չանցնեն սահմանը


15:44 , 19 հունվար, 2021

News.am-ը գրում է․

Սյունքի մարզի Շուռնուխ համայնքում էլեկտրական լարերով առանձնացրել են սահմանի որոշ հատված, որ անասունները չկարողանան անցնել Ադրբեջանին անցած տարածքներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում գյուղապետ Հակոբ Արշակյանը։

«Գյուղ չմտած՝ էդ հատվածը լրիվ էլեկտրական լարեր ենք քաշել, անց կացրել,  որ մեր անասունները չիջնեն, գնան ձորը»,- ասաց Հակոբ Արշակյանը։

 Գյուղապետը հայտնեց, որ գյուղի մի մասը Ադրբեջանին անցնելուց հետո միջադեպեր չեն գրանցվել, վիճակը հանգիստ է։

«Հիմա տարհանված քաղաքացիների ջրի հարցն ենք լուծում, նեքեւի թաղի ջուրը տեղափոխում ենք»,- ասաց նա։

Գյուղապետը նշեց, որ հայ սահմանապահները նույնպես հսկում են տարածքը։