ՀՀ ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում՝ նաև բուք, ճանապարհներին՝ մերկասառույց


15:21 , 19 հունվար, 2021

Հունվարի 19-ի ցերեկը և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը, 20-22-ն աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Հանրապետության տարածքում՝ hունվարի 19-ի ցերեկը, 20-ին շրջանների մեծ մասում, 21-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 21-ի ցերեկը, 22-24-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ, 19-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը, 20-22-ն աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։

Երևան քաղաքում՝ hունվարի 19-ի ցերեկը, 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 19-21-ը ճանապարհներին սպասվում է մերկասառույց։