Արսեն Թորոսյանը ուշադրության տակ է առնելու առողջապահության ոլորտը, շարունակվելու է նույն քաղաքականությունը, ինչն անթույլատրելի է․ Ս. Հովսեփյան (Video)


14:58 , 19 հունվար, 2021

Tert.am-ը գրում է․

Կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ստանձնելով՝ Արսեն Թորոսյանը ուշադրության տակ է առնելու առողջապահության ոլորտը, այսինքն՝ շարունակվելու է նույն քաղաքականությունը, ինչն անթույլատրելի է: Tert.am–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

Ըստ նրա՝ այս ընթացքում բարեփոխման անվան տակ եղան այնպիսի գործողություններ, որոնք կապ չունեն բարեփոխման հետ․ «Մեզ նման պատերազմող երկրում անթույլատրելի են բժշկական հաստատությունների, հատկապես ծննդատների փակումը»։