COVID-19-ի առաջին հիվանդը, որը կարող էր վարակի տարածման մասին կարևոր տեղեկություներ հաղորդել, արդեն մեկ տարի է՝ անհետացել է


13:34 , 19 հունվար, 2021

Tert.am-ը գրում է․

Չինաստանի Ուհան քաղաքից ականավոր գիտնական Խուան Յանլինը, որը, շատերի կարծիքով, աշխարհում COVID-19-ի առաջին հիվանդն է, արդեն մեկ տարի է՝ անհետացել է, գրում է Jerusalem Post-ը։

Ըստ տարբեր հաղորդագրությունների՝ նա աշխարհում առաջին մարդն է եղել, որը 2019-ի վերջին կորոնավիրուսի ախտանշաններ է ունեցել։

Վարակաբանի անհետացման պատճառների մասին բազմաթիվ վարկածներ են ի հայտ եկել։

Վարկածներից մեկի համաձայն՝ հետազոտական կենտրոնը, որտեղ նա աշխատել է, կապված է համաճարակի բռնկման հետ, քանի որ փորձի ժամանակ վիրուսը կարող էր տարածվել լաբորատորիայից։ Այնուամենայնիվ, Չինաստանի կառավարությունը արագ է գործել՝ վերացնելով բոլոր վկայությունները, որոնք կարող էին առնչվել այս վարկածի կամ գիտնականի անձի հետ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։