Կապիկները սովորել են մարդկանց հետ առևտուր անել. էվոլյուցիոն զարգացման հիմքեր են նկատել գիտնականները


21:00 , 19 հունվար, 2021

Կանադայի Լեթբրիջի համալսարանի գիտնականները նկատել են այն կապիկների արտասովոր վարքագիծ, որոնք ապրում են Բալիի Ուլուվատու տաճարում։ Մակակաները զբոսաշրջիկներից հափշտակում են իրեր և վերադարձնում դրանք միայն հատուցման դիմաց։ Որքան թանկարժեք լինի նրանց հափշտակած իրը, այնքան շատ ուտելիք պետք է նրանց տալ դրա դիմաց։

Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Philosophical Transactions of the Royal Society B ամսագրում։

Գիտնականներն ուսումնասիրության են ենթարկել մակակաների վարքագիծը, և պարզ է դարձել, որ հափշտակված իրերը կենդանիները վերադարձնում են միայն սննդի դիմաց։ Տարեց և փորձառու պրիմատները նպատակային կերպով հափշտակում են թանկարժեք իրեր, օրինակ՝ սմարթֆոններ, և դրանք վերադարձնում են միայն այն ժամանակ, երբ «առևտուրը» նրանց ձեռնտու է թվում։

Կապիկները նախ հափշտակում են իրը, ապա ոչ այնքան հեռու տարածության վրա սպասում առևտրին։ Տաճարի աշխատակիցները արդեն սովորել են դրան և զբոսաշրջիկներին բացատրում են, թե ինչ է հարկավոր անել, որպեսզի հնարավոր լինի վերադարձնել իրը։ Այնուհետև սկսում է առևտրի գործընթացը. կապիկը գնահատում է՝ բավարարու՞մ է, արդյոք, առաջարկվող սնունդը իրի դիմաց։

Ուսումնասիրողները նշում են, որ կապիկները խնամքով են վերաբերվում հափշտակված իրերին, քանի որ գիտեն, որ հակառակ դեպքում հատուցում չեն ստանա։

«Իրերի հափշտակությունը և փոխանակությունը բարդ կոգնիտիվ առաջադրանքներ են մակակաների համար։ Այս կենդանիներ ըաննախադեպ վարքագիծ են այսօր ցուցաբերում՝ տնտեսական որոշումներ կայացնելով։ Այս պրակտիկան, որը կփոխանցվի սերնդից սերունդ, կարող է վայրի կենդանիներ իմշակույթում հսկայական փոփոխություններ առաջացնել»։