Ծանոթանալով հայաստանյան լրատվամիջոցներում հրապարակված «Երուսաղեմի հայոց պատրիարքի նամակին» և կատարելով այդ առնչությամբ անհրաժեշտ ճշտումները՝ տեղեկացնում եմ, որ Երուսաղեմի հայոց պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հասցեագրված նման գրություն Մայր Աթոռում չի ստացվել: Անձնապես ինձ համար խիստ կասկածելի է նման բովանդակությամբ նամակի վերագրումը Ամենապատիվ Պատրիարք Հորը: Իսկ մնացյալը, վստահ եմ, կպարզաբանի Երուսաղեմի հայոց պատրիարքությունը: