ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զենքի մասին օրենքը. նախատեսվում է ՊԵԿ-ին մարտական զենք տրամադրել


11:19 , 19 հունվար, 2021

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Նախագիծն ընդունվել է ձայների 84 կողմ, 0 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Նշենք, որ նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին մարտական զենքի տրամադրման անհրաժեշտությամբ, որը նախատեսվում է օգտագործել օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար: