«Մեր տարածաշրջանում մշակութային ազգերին, ցավոք, հարգում են միայն մի պարագայում, եթե նրանք ունակ են փշրելու բարբարոսի ատամները». Վարդան Ոսկանյան


02:54 , 19 հունվար, 2021
Թշնամու բարբարոսական հրետակոծությունից խոցված Շուշիի մեր հռչակավոր սրբավայր Ղազանչեցոցում հնչում էր թավջութակը․․․ Շատերն են այդ հուզիչ կադրերը հիշում։ Ուղերձը հստակ էր՝ «թշնամին բարբարոս է, իսկ մենք՝ մշակութային ազգ»:
Մեր տարածաշրջանում մշակութային ազգերին, ցավոք, հարգում են միայն մի պարագայում, եթե նրանք ունակ են փշրելու բարբարոսի ատամները։ Հակառակ դեպքում մշակութային ազգերը լքում են պատմության ասպարեզը։
Ընտրանքը շատ պարզ է և անմարդկային, բայց այլ ելք չկա՝ կա՛մ դու ես փշրում նրանց ատամները, կա՛մ նրանք են փշրում քոնը։ Մնացյալը հեքիաթ է, թավջութակի համերգ, որից հետո կամ որի ընթացքում քեզ մորթելու են։