Բուլղարիայում կորոնավիրուսի դեմ հակամարմին ունեցող երեխա է լույս աշխարհ եկել


23:59 , 18 հունվար, 2021

Tert.am-ը գրում է․

Բուլղարիայի Պազարջիկ քաղաքում երեխա է ծնվել, որի օրգանիզմում կորոնավիրուսի դեմ հակամարմիններ են հայտաբերվել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Բուլղարիայի ազգային ռադիոյին:

Հաղորդվում է, որ 28-ամյա կինը, որը լույս աշխարհ է բերել փոքրիկին, ծննդաբերությունից կարճ ժամանակ առաջ հիվանդանոց է տեղափոխվել բարձր ջերմությամբ և հազով: Բուժումից հետո որոշում է կայացվել նրան կեսարյան հատում անել, քանի որ կորոնավիրուսի հետևանքով նրա մոտ փոփոխություններ էին տեղի ունեցել, ինչպես նաև պտղի զարգացման դանդաղում էր նկատվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ