Վիդալ. Մենք հաղթեցինք Ա Սերիայի վերջին 9 տարվա ուժեղագույն թիմին


18:16 , 18 հունվար, 2021

Armsport.am-ը գրում է.

«Ինտերի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը մեկնաբանել է Ա Սերիայի 18-րդ տուրում «Յուվենտուսի» դեմ տարած 2-0 հաշվով հաղթանակը:

«Ուրախ եմ, որ առաջին գոլս խփեցի «Ինտերի» կազմում: Շատ երջանիկ եմ: Կարծում եմ՝ ապացուցեցինք, որ կարող ենք պայքարել սկուդետոյի համար:

Կարող ենք հաղթել Ա Սերիան, որովհետև հաղթեցինք Ա Սերիայի վերջին 9 տարվա ուժեղագույն թիմին: Հավատում ենք, որ կարող ենք անցնել այս ողջ ճանապարհը»,-Վիդալի խոսքերն է փոխանցում Goal-ը: