Ադրբեջանի Հանրապետության բանակի զինծառայողները մուտք են գործել Թուրքիա


13:14 , 18 հունվար, 2021

Pars Today-ը գրում է․

Ադրբեջանի բանակի մի խումբ զինծառայողներ ժամանել են Թուրքիա՝ մասնակցելու թուրքական բանակի հետ համատեղ զորավարժությանը:

Թուրքիայի պետական ռադիո հեռուստատեսության պաշտոնական կայքում (TRT) կիրակի օրը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Ադրբեջանի բանակի 19 զինծառայողներ մուտք գործում Թուրքիա:

Զորավարժությունը նախատեսվում է իրականացնել փետրվարի 1-ից 12-ը՝ Թուրքիայի Կարս նահանգում, Ադրբեջանի բանակի զինծառայողների ներկայությամբ:

Զորավարժության նպատակներն են՝ համագործակցությունը և համակարգումը համատեղ գործողությունների իրականացման պահին, Թուրքիայի ռազմական արդյունաբերության զենքի և սարքավորումների կարողությունների փորձարկումը, ինչպես նաև դժվար պայմաններում զինված ուժերի մարտական և նյութատեխնիկական կարողությունների կատարելագործումը: