Օրենսդիր մարմնի ներկայացուցիչները նախքան մանդատ ստանալը պետք է իրավակական և քաղաքագիտական գիտելիքների ստուգման փորձաքննություն անցնեն


12:18 , 18 հունվար, 2021
Երբ ԱԺ պատգամավորը ճեպազրույցին հայտարարում է, որ ինքը ներկայացնում է սյունեցիների շահերը, հավանաբար չի գիտակցում, որ պատգամավորը, անկախ նրանից՝ որ ընտրատարածքից է ընտրվել, արմատներով որտեղից է, չի կարող սելեկտիվ ներկայացնել հասարակության մի հատվածի շահերը։
Պատգամավորի մանդատի ներկայացուցչականությունը կայանում է նրանում, որ պատգամավորը ներկայացնում է ողջ ժողովրդին՝ հավասարապես և՛ սյունեցիներին, և՛ տավուշցիներին, երևանցիներին և այլն։
Նա անգամ ներկայացնում է հասարակության արհեստականորեն մասերի բաժանված այնպիսի խմբերի, ինչպիսիք են՝ զոմբիներն ու պիցցայակերները, սևերն ու սպիտակները, ներկաներն ու նախկիները, անցավորները ու ապագայում վեր հառնողները։
Հետևաբար օրենսդիր մարմնի ներկայացուցիչները, անխտիր բոլորը նախքան մանդատ ստանալը պետք է իրավակական և քաղաքագիտական գիտելիքների ստուգման փորձաքննություն անցնեն և անցողիկ շեմը չապահովելու դեպքում զրկվեն օրենսդիր մարմնում հայությանը ներկայացնելու հնարավորությունից։