21:08 , 6 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Շատ ծնողներ ցանկանում են շփվել իրենց երեխաների հետ՝ չնայած նրանք դեռ խոսել չգիտեն: The Sydney Morning Herald-ը ներկայացնում է մեծ տարածում ստացող ժեստերի լեզվով հաղորդակցվելու մեթոդը:
Այս մոտեցման կողմնակիցները պնդում են, որ ժեստերի լեզուն նպաստում է ուղեղի զարգացմանը և երեխաների ու ծնողների միջև սերտ կապի հաստատմանը: Դրա օգնությամբ նրանք հասկանում են, թե ինչ է անհրաժեշտ իրենց երեխաներին:
Հայտնի է, որ մոտավորապես 9 ամսական երեխան հաղորդակցության համար օգտվում է ձեռքերից: Աճի հետ զուգահեռ, երբ երեխան արդեն սկսում է քայլել, ժեստերի թիվը մեծանում է: Եթե երեխան դեռ չի խոսում, դա դեռ չի նշանակում, որ նա ընդունակ չէ ցույց տալ որևէ առարկայի կամ իրեն հուզող թեմայի պարզեցված տարբերակը: