Ամերիկահայ Ջեֆ Մարությանը միանում է Ջո Բայդենի թիմին


11:39 , 18 հունվար, 2021

Zartonk Median-ն գրում է․

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը՝ Բայդեն-Հարրիս անցումային խմբի կողմից ամերիկահայ Ջեֆ Մարությանին նշանակվել է որպես Կլիմայի և գիտության գործակալության անձնակազմի նախագահի հատուկ օգնական: 

Ջեֆ Մարությանը Կոլումբիայի շրջանի տրանսպորտի վարչության տնօրենն է և ծառայում է Բայդեն-Հարիս անցումային շրջանի ԱՄՆ տրանսպորտի գործակալության վերանայման թիմում:

Մինչ 2017 թ-ին քաղաքապետ Մուրիել Բոուսերի կաբինետին միանալը, Մարությանը ծառայում էր Օբամա-Բայդենի վարչակազմում և պաշտոններ է զբաղեցրել Միացյալ Նահանգների տրանսպորտի դեպարտամենտում։