Մալազիայում կնոջը ձերբակալել են շան թաթերը լվանալու համար (Տեսանյութ)


20:58 , 6 օգոստոս, 2013

Aysor.am-ը գրում է.

Մալազիայում կենդանիներ վարժեցնող կնոջը ձերբակալել են մահմեդական սրբազան Ուրազա-Բայրամ տոնին շան թաթերը լվանալու համար:

Lifenews.ru-ի փոխանցմամբ, կինը բանտում կարող է հայտնվել 5 տարի ժամկետով` համացանցում հայտնված տեսանյութի պատճառով:

Կուալա-Լումպուրում արված տեսագրության մեջ երևում է, թե ինչպես կենդանիներ վարժեցնող Մոզնախ Մոխդ Յուսուֆը լվանում է իր շան թաթերը, ինչից հետո սեփական ոտքերը:

Մինչ այդ, նա շների հետ միասին անցնում է մզկիթի մոտով:

Իսլամում արգելված է տանը շուն պահելը և այդ կենդանու մորթին և թուքը չպետք է դիպչեն մահմեդականին: