Ռուս խաղաղապահներն Արցախում ականազերծել են մոտ 551 հա տարածք, 205,3 կմ ճանապարհ և 783 շինություն․ ՌԴ ՊՆ


09:46 , 18 հունվար, 2021

Tert.am-ը գրում է․

Արցախի Մարտակերտ քաղաքի ծայրամասերի ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրներ և ականաորոնողական ծառայության շներ, որոնք թույլ են տալիս պայթյունավտանգ աշխատանքների կատարման ժամանակ ապահովել զինծառայողների անվտանգությունը և եղանակային բոլոր պայմաններում պահպանել տեղանքի մաքրման բարձր տեմպը, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ 2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում ականազերծվել է մոտ 551 հա տարածք, 205,3 կմ ճանապարհ, 783 շինություն, այդ թվում՝ 25 սոցիալապես նշանակալի օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 23,7 հազար պայթուցիկ առարկա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։