Մի քանի մարզերում գիշերը կգրանցվի մինչև - 30 աստիճան ցուրտ


09:37 , 18 հունվար, 2021

Ջերմաստիճանի կտրուկ անկման հետևանքով հունվարի 22-ի գիշերը մի քանի մարզերում գիշերը կգրանցվի մինչև - 30 աստիճան ցուրտ։

ԱԻՆ կանխատեսումների համաձայն, օդի ջերմաստիճանը հունվարի 19-22-ն աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով, արդյունքում հունվարի 22-ի գիշերը Շիրակում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի  լեռներում, Գեղարքունիքում կգրանցվի -25--30 աստիճան ցուրտ։

Նույն գիշերվա ընթացքում Արմավիրում, Արարատում կգրանցվի -16--20, Սյունիքում՝ -18--23 աստիճան ցուրտ, Լոռիում՝ -20--25։

Երևանում հունվարի 22-ի գիշերը կգրանցվի -14--16 աստիճան ցուրը։

Առավել մանրամասն կանխատեսումների մասին՝ աղյուսակում։