ԱՄՆ պետդեպը մեկնաբանել է Նավալնիի ձերբակալությունը


09:28 , 18 հունվար, 2021

Tert.am-ը գրում է․

ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է արել ազատ արձակել ՌԴ-ում ձերբակալված ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ, փոխանցում է ria.ru-ն։

«Միացյալ Նահանգները վճռականորեն դատապարտում է Ալեքսեյ Նավալնիին ձերբակալելու Ռուսաստանի որոշումը։ Մեծ մտահոգությամբ նշում ենք, որ Նավալնիի ձերբակալությունը նրան և մյուս ընդդիմադիրներին լռեցնելու փորձերի շարքում վերջին իրադարձություններից է։ Մենք պահանջում ենք նրա անհապաղ և անվերապահ ազատ արձակումը»,- ասված է հայտարարության մեջ։

Հայտարարությունում ՌԴ կառավարությանը նաև կոչ է արվում ընտրական գործընթացում հավասար հնարավորություններ ապահովել բոլոր քաղաքական կուսակցությունների և թեկնածուների համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։