Ատլետիկը լրացուցիչ ժամանակում հաղթեց Բարսելոնային ու նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը


03:13 , 18 հունվար, 2021

Armsport.am-ը գրում է.

Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին «Բարսելոնան» և «Ատլետիկը»։

Խաղի հաշիվը բացվեց 40-րդ րոպեին։ Կատալոնական թիմին առաջ մղեց Անտուան Գրիզմանը։ Երկու րոպե անց Օսկար դե Մարկոսը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։

77-րդ րոպեին Գրիզմանը դուբլ գրանցեց՝ դարձյալ առաջ մղելով իր թիմին։ Թվում էր՝ «Բարսելոնան» հիմնական ժամանակում կհաղթի մրցակցին, սակայն 90-րդ րոպեին «Ատլետիկը» հավասարեցրեց հաշիվը։ Ասիեր Վիլյալիբրեն գրավեց Մարկ Անդրե Տեր Շտեգենի դարպասը՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ