Կասկածներից վեր է, որ Արարատ Միրզոյանը, լինելով գործակալ, չէր կարող միայնակ հայտնվել իշխանության մեջ


02:35 , 18 հունվար, 2021
Կասկածներից վեր է, որ արարատ միրզոյանը, լինելով գործակալ, չէր կարող միայնակ, որպես այդպիսին, հայտնվել իշխանության մեջ:
Կարելի է վերանայել վերջին 2.5 տարվա ընթացքում տարբեր պաշտոնյաների գործունեությունը տարբեր ոլորտներում և փորձել հասկանալ, թե վերջիններիս վարած քաղաքականությունը որքանո՞վ է ձեռնտու Թուրքիայի և Ադրբեջանի տեսանկյունից, հատկապես՝ պատերազմից առաջ:
Օրինակ, նկարի բանջարեղենը պատերազմից շաբաթներ առաջ «Հայ գրականություն» առարկան սարքեց «Գրականություն» և «հայաթափեց» այն: Պատերազմից մեկ տարի առաջ կրթությունը «մաքրազերծում» էր հայագիտական առարկաներից՝ Հայոց լեզվից, Հայ եկեղեցու պատմությունից, նաև՝ ռազմագիտությունից, իսկ մշակույթը հեռու էր պահում հայկականությունից:
Այսպիսի անդեմ և ազգայինից զուրկ հասարակությունն առաջինն ու՞մ է ձեռնտու տարածաշրջանում: