Հետախուզման մեջ գտնվող Նավալնիին Մոսկվա ժամանելուն պես «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են


23:34 , 17 հունվար, 2021

Tert.am-ը գրում է.

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որի դեմ դեկտեմբերի 29-ից հետախուզում էր հայտարարվել ՌԴ-ում, ձերբակալվել է Մոսկվա վերադառնալուն պես:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նրան ձերբակալել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում, ուր նա քիչ առաջ ժամանել է Բեռլինից: Նշվում է, որ նրա դեմ հետախուզում է հայտարարվել պայմանական ազատազրկման ժամկետը բազմիցս խախտելու համար: Նրա դեմ խափանման հետագա միջոցը կորոշի դատարանը: Նախքան դատարանի որոշումը Նավալնին կմնա կալանքի տակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ