Նյու Յորքի 200 ռեստորանների տերերը բոյկոտ են հայտարարել ռուսական օղու դեմ


16:47 , 6 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Նյու Յորքի 200 ռեստորանների ու բարերի տերերը բոյկոտ են հայտարարել ռուսական օղու դեմ՝ հակագեյական օրենքի պատճառով:

Երկուշաբթի ռեստորանների ու բարերի տերերը օղու շշերի պարունակությունը թափել են Մանհեթենի փողոցներում՝ ի նշան Ռուսաստանում ԼԳԲՏ հանրության իրավունքների խախտման դեմ բողոքի: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:

Ձեռքում պահելով «Ստոլիչնայա» օղու շիշը՝ Ռեստորանների տերերի ասոցիացիայի նախագահ Փոլ Հերլին ռուսական օղու դեմ համաքաղաքային բոյկոտի կոչ է արել: