Իտալիա – Հայաստան խաղը տեղի է ունենալու «Սան Պաոլո» մարզադաշտում


20:40 , 6 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Ֆուտբոլի աշխարհի 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հոկտեմբերի 15-ին Հայաստանի ազգային հավաքականն արտագնա խաղում ուժերն է չափելու Իտալիայի ընտրանու հետ:

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Իտալիա – Հայաստան խաղը տեղի է ունենալու «Սան Պաոլո» մարզադաշտում:

Հավելենք, որ մարզադաշտը, որտեղ սեփական հարկի տակ խաղերն է անցկացնում «Նապոլի»-ն, տեղավորում է 60.000 հանդիսական: