Կարբի գյուղի ջրատարում կնոջ դի է հայտնաբերվել. նա Ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած.


18:35 , 17 հունվար, 2021

Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ հունվարի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղով անցնող ջրատարում կնոջ դի կա:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող բնակիչ է:

Հրշեջ-փրկարարները մահացածի մարմնի կողքից հեռացրել են սառցե շերտը, որից հետո դին ճոպանի միջոցով դուրս են բերել ջրատարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: 

Ամբողջական հոդված կարող եք կարդալ այստեղ։