Հոնդուրասից ԱՄՆ-ի սահման շարժվող փախստականների քարավանը Բայդենի վարչակազմից պահանջում է «կատարել իր պարտավորությունները»


17:42 , 17 հունվար, 2021

Tert.am-ը գրում է․

Հոնդուրասից ԱՄՆ-ի սահման շարժվող փախստականների խումբը Բայդենի երդմնակալությունից օրեր առաջ նոր վարչակազմին կոչ է անում կատարել իրենց նկատմամբ «պարտավորությունները», հաղորդում է Fox News-ը։

Նշվում է, որ ավելի քան 1000 հոնդուրասցի փախստականներ Գվատեմալա են ժամանել առանց ցուցակագրվելու։

Ըստ հաղորդման՝ փախստականներն ակնկալում են ԱՄՆ սահմանի մոտ ջերմ ընդունելության արժանանալ, իսկ միգրանտների իրավունքների պաշտպանության Pueblo Sin Fronteras խմբի կողմից հրապարակված հայտարարության մեջ ասված է, որ խումբն ակնկալում է՝ Բայդենի վարչակազմը նրանց ժամանումից առաջ միջոցներ կձեռնարկի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։