Փենսը կոչ է արել Բայդենի վարչակազմին «մշտապես զգոնություն» ցուցաբերել Չինաստանի հետ հարաբերություններում


13:37 , 17 հունվար, 2021

News.am-ը գրում է․

Սպիտակ տունը լքելուց առաջ՝ անցած շաբաթ, ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը կոչ է արել Ջո Բայդենի վարչակազմին «մշտապես զգոնություն» ցուցաբերել Չինաստանի հետ հարաբերություններում, հաղորդում է Fox News-ը:

«Այն ժամանակ, երբ Ամերիկային նոր վարչակազմը պատրաստվում է  պաշտոնը ստանձնել, մենք, որպես ամերիկացիներ, լավ ենք հասկանում, որ ազատության գինը մեր մշտական զգոնությունն է: Բաց եւ ազատ հնդ-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն անհրաժեշտ է մեր բարգավաճման, մեր անվտանգության եւ աշխարհում ազատ կենսագործուներության համար»,-ասել է ԱՄՆ փոխնախագահը:

Փենսի մեկնաբանությունը տարածվել է մի քանի օր անց, երբ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրապարակել է Չինաստանի եւ հնդ-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում այլ երկրների միջեւ աճող սպառնալիքի դեմ պայքարի ռազմավարությունը, որն ուղղված է Հնդկաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի ու Ավստրալիայի զինված ուժերի ամրապնդմանը՝ նպատակ հետապնդելով օգնել ԱՄՆ-ին «հակազդել Չինաստանի աճող գերիշխանությանը», հաղորդում է ВВС-ին: