Վրաստանի հայերը կօգնեն սիրիահայերին


17:18 , 6 օգոստոս, 2013

Tert.am-ը գրում է.

Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ Սիրիայում դժվարին վիճակում հայտնված հայրենակիցներին օգնելու կոչին ընդառաջելով՝ Թբիլիսիի հայկական ոչ կառավարական կազմակերպությունները տարբեր միջոցառումներ են կազմակերպել՝ սիրիահայերի համար միջոցներ հավաքելու նպատակով։

Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, բարեգործական ակցիային մասնակցել են Վրաստանում Հայաստանի դեսպանատունը, Վիրահայոց թեմի «Հայարթուն» կենտրոնը, «Դավթյան» մշակույթի տունը, «Armenian Art Hall» էլեկտրոնային ամենամսյա պարբերականը, Վրաստանի հայերի միությունը, «Համահայկական խաղեր» միջազգային ասոցիացիայի վրացական մասնաճյուղը, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ