Թրամփի փաստաբանը պաշտոնանկության գործընթացի վերաբերյալ մանրամասներ է հայտնել


12:59 , 17 հունվար, 2021

Tert.am-ը գրում է․

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին վերջինիս պաշտոնանկության գործի շրջանակներում զբաղվում է պաշտպանության փաստարկների նախապատրաստմամբ: Այս մասին իրավաբանը հայտնել Է ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ներկայում ես աշխատում եմ այդ ուղղությամբ»,- նշել է նա։

Ջուլիանին հայտարարել է, որ Թրամփի քաղաքական ընդդիմախոսները փորձում են ապացուցել, որ զանգվածային ընտրակեղծիքների մասին նրա հայտարարությունները պետք է գնահատել որպես «բռնության կոչեր»: Փաստաբանի կարծիքով՝ եթե հաջողվի ապացուցել, որ ընտրակեղծիքների մասին հայտարարությունները գոնե մասամբ համապատասխանում են իրականությանը, ապա դա դեմոկրատներին կզրկի առանցքային փաստարկից:

Ջուլիանին նաև չի բացառել, որ Թրամփը ցուցմունք կտա դատավարության ժամանակ։

«Նման որոշում միշտ կայացնում են վերջին պահին»,- նշել է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։