20:11 , 6 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
NASA -ի արևային աստղադիտարանի տվյալները ցույց են տալիս, որ Արևն արդեն մոտ է այն պահին, երբ դրա մագնիսական դաշտը «կշրջվի»՝ ասվում է ամերիկյան աերոտիեզերական գործակալության հաղորդագրության մեջ:
Դա նշանակում է, որ մագնիսական դաշտը փոխում է բևեռը հակառակ ուղղությամբ, ինչը տեղի է ունենում ամեն անգամ, երբ արևը հայտնվում է ակտիվության 11-ամյա ցիկլի պիկին:
«Երևում է՝ մեզ մնացել է ոչ ավելի, քան 3-4 ամիս՝ մինչև դաշտի լիակատար փոփոխությունը: Այդ փոփոխությունը ամբողջ Արեգակնային համակարգում առաջացնում է ալիքային էֆեկտ»,- ասում է Սթենֆորդի համալսարանից մասնագետ Թոդ Հոքսեմը, ում խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն: