Բայդենի երդմնակալությանն ընդառաջ ԱՄՆ բոլոր նահանգներում բարձրացվել է զգոնությունը, ակտիվացվում են Ազգային գվարդիայի զորքերը


00:11 , 17 հունվար, 2021

Tert.am-ը գրում է․

ԱՄՆ-ի բոլոր 50 նահանգներում և Կոլումբիայի շրջանում նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանն ընդառաջ բարձրացվել է զգոնությունը:

Ինչպես հայտնում է BBC News-ը, Ազգային գվարդիայի զորքերը երկրի տարբեր շրջաններից ուղարկվում են Վաշինգտոն՝ հունվարի 6-ին տեղի ունեցած խռովության կրկնության ցանկացած փորձ տապալելու համար:

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն օրեր առաջ դեռ զգուշացրել է գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների հնարավոր զինված երթերի մասին բոլոր նահանգներում:

Նշվում է, որ ուժայինները կիրակի հատուկ ուշադրությամբ են աշխատելու, քանի որ Թրամփի կողմնակիցները նախապես կոչ են արել հունվարի 17-ին զինված բողոքի ակցիաներ իրականացնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ