Կումանը մեկնաբանել է Ռեալի՝ Իսպանիայի Սուպերգավաթում կրած պարտությունը


00:45 , 17 հունվար, 2021

Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է «Ռեալի»՝ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում կրած պարտության մասին։

«Ռեալի» պարտությունն ապացույցն է այն բանի, որը վաղն ամեն ինչ հնարավոր է։ Եթե «Աթլետիկը» նույնքան մրցունակ լինի եզրափակչում, դա կարող է բարդացնել խաղը։ «Ռեալի» դեմ բասկերն արդյունավետ էին, նրանք արժանի էին հաղթանակի»,- Կումանի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։

Իսպանիայի Սուպերգավաթում «Բարսելոնան» 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին» (1:1, 3:2)։ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնան» կխաղա Բիլբաոյի «Աթլետիկի» հետ։ Հանդիպումը կկայանա վաղը՝ հունվարի 17-ին։