Ամերիկահայ Հայկ Հաջինազարյանը՝ Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության գծով տնօրեն


19:17 , 16 հունվար, 2021

Panorama.am-ը գրում է.

Ջո Բայդենը, որը մյուս շաբաթ պաշտոնապես կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը, ամերիկահայ Հայկ Հաջինազարյանին նշանակել է Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության գծով տնօրեն: փոխանցում է Հանրային ռադիոն։

Հայկ Հաջինազարյանը նախկինում ծառայել է որպես Բայդենի քարոզարշավի Արևմտյան Փենսիլվանիա նահանգի մամուլի քարտուղար: Մինչ այդ Նյու Հեմփշիրում, Նեվադայում, Տեխասում, Օհայոյում և այլ նահանգներում նախնական և ընդհանուր ընտրությունների ընթացքում աշխատել է քարոզարշավի հասարակության հետ կապերի թիմի կազմում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ