Վրաստանում երկու հոգու պատանդ վերցրած նախկին ոստիկանը ցանկանում էր Ռուսաստան անցնել


16:29 , 16 հունվար, 2021

Panorama.am-ը գրում է.

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Կասպի քաղաքում (Շիդա Քարթլիի շրջան) բերման են ենթարկել 27-ամյա մի երիտասարդի, որը պատանդ էր վերցրել երկու մարդու և ոստիկանությունից պահանջում է նրան տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին շաբաթ օրը լրագրողներին հայտնել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Վլադիմիր Բորցվաձեն:

«Մեղադրյալը պահանջում էր իրեն մեքենա տրամադրել: Նա պատրաստվում էր լքել Վրաստանը և գնալ Ռուսաստան»,-ասաց Բորցվաձեն:

ՆԳՆ պետի տեղակալը նաեւ հստակեցրեց, որ ձերբակալված անձը նախկին ոստիկան է: Նա ծառայությունից հեռացավ 2018-ին՝ իր կամքով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ