«Հրապարակ»․ Չեմ հասկանում, թե որտեղ է ինձ «քցում» Ալիևը՝ համաձայնելով կոմունիկացիաների ապաշրջափակմանը․ Փաշինյանը հայտարարել է, թե դա բացառապես Հայաստանին է ձեռնտու


11:58 , 16 հունվար, 2021
«Մոսկովյան այցից վերադառնալիս Փաշինյանին ուղեկցող պատվիրակությունը նկատել է, որ նա ահավոր ընկճված է։ Փաշինյանը չի թաքցրել, որ ձախողվել է գերիների հարցում տեղաշարժ ապահովելու գործում, այ, եթե ապահովեր, իր դեմ այլևս խաղ չէր լինի՝ ընդդիմությանը հուժկու հարված կհասցներ։

Բայց փորձել է մտերիմներին ներշնչել, թե ստորագրված թուղթը՝ կոմունիկացիաների մասին, «փառահեղ հաղթանակ» էր, և անգամ խորամանկություն է արել, ասելով՝ չեմ հասկանում, թե որտեղ է ինձ «քցում» Ալիևը՝ համաձայնելով կոմունիկացիաների ապաշրջափակմանը։

Հայտարարել է, որ դա բացառապես մեզ է ձեռնտու։ Լսողները մտածել են, որ կա՛մ հերթական մանիպուլյացիան է անում, կա՛մ այնքան է կորցրել ադեկվատությունը, որ հունվարի 11-ի փաստաթուղթը  հաղթանակ է համարում»,-գրում է թերթը: